ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սատարում է աֆրոամերիկացիների 86%-ը, սակայն տնտեսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ վերջիններիս սոցիալական վիճակը վատթարացել է նրա օրոք։ Համապատասխան հարցումն անցկացրել է Fox News-ը։
«Օբաման 5 տարի առաջ դարձավ նախագահ, և նրա լուսապսակը արդեն վաղուց պետք է տարածվեր՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես են ապրում նրա կառավարման օրոք աֆրոամերիկացիները», — գրում է պարբերականը։
Այսպես, ի տարբերություն 2009 թվականի՝ սևամորթ բնակչության շրջանում փոքր-ինչ նվազել է գործազրկության տոկոսը՝ 12,7-ից մինչև 11,65-ի։ Միևնույն ժամանակ, 16-19 տարեկան երիտասարդ աֆրոամերիկացիների համար այն աճել է՝ 35,8%-ից մինչև 36,8%-ի։
Նշվում է, որ 2009 թվականին միայն 29,6% սևամորթներն են աշխատել Ամերիկայում, սակայն այս պահին այդ ցուցանիշը նվազել է մինչև 27,9%-ի։
Բացի այդ, ԱՄՆ բնակչության միայն 14%-ը չէր հաղթահարել աղքատության շեմը, երբ Օբաման եկավ Սպիտակ տուն։ Սակայն 2012 թվականին այդ ցուցանիշը հասել է 15%-ի, իսկ աֆրոամերիկացիների համար՝ 27,2%-ի։