տուն Քաղաքական Միջազգային Օբամայի վարկանիշն ԱՄՆ-ում զգալի անկում է ապրել

Օբամայի վարկանիշն ԱՄՆ-ում զգալի անկում է ապրել

204
0

Barack-Obama-EU-January-2012

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն իջել է ռեկորդային ցածր աստիճանի: Ամերիկացիների միայն 42%-ն է աջակցում նրա որոշումներին: Այս մասին են վկայում NBC Հեռուստաալիքի և The Wall Street Journal պարբերականի կողմից համատեղ պատվիրված հարցախույզը:

Հարցվածների 51 տոկոսն Օբամայի գործողությունները համարում են անբավարար: Հոկտեմբերի վերջին նրա որոշումներից գոհ էր հարցվածների 47 տոկոսը: Վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի քաղաքացիների միայն 30 տոկոսն է գոհ երկրում գործող քաղաքական համակարգից:

Բնակչության 22 տոկոսն աջակցում է Հանրապետական կուսակցությանը, մինչդեռ Օբամայի Դեմոկրատական կուսակցության աջակիցների թիվը զգալի մեծ է` 37 տոկոս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here