ԱՄՆ նախագահի աջակցությունը երկրի ներսում նվազել է մինչև 40 տոկոս։ Այս են վկայում Gallup-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները։
Օբամայի գործունեությունը չեն հավանում ամերիկացիների 53 տոկոսը։ Մասնագետները սա բացատրում են ԱՄՆ-ում առողջապահության ապահովագրության ծրագրի քննարկումներով։ Օբաման և նրա վարչակազմը սուր քննադատության են արժանացել ծրագրի դանդաղ իրագործման պատճառով։ Իսկ առողջության ապահովագրության ծրագրի կայքը, որտեղ ամերիկացիները պետք է ընտրեին իրենց ձեռնտու ապահովագրական փաթեթը, գրեթե չի գործում։
Օբաման խոստացել է մինչև նոյեմբերի վերջ կարգավորել կայքի աշխատանքը՝ անձամբ հետևելով աշխատանքներին։