ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման առանձնատուն է գնել, որի արժեքը միլիոններով է հաշվվում: 2005 թվականին, երբ Օբաման դեռ ԱՄՆ նախագահ չէր, նա Չիկագո նահանգում 1.6 մլն դոլարով ձեռք է բերում այս գեղեցիկ առանձնատունը: Հետաքրքիր մի փաստ՝ կապված Բարաք Օբամայի առանձնատան հետ. 2008 թվականին, երբ Օբաման ընտրվեց ԱՄՆ նախագահ, իր առանձնատանը հարակից հողակտորների գները անհավատալիորեն բարձրացան: Հիմա Օբամայի առանձնատան հարևանությամբ միակ ազատ հողակտորը, որն ընդամենը 700 ք.մ է՝ արժե 900 000 դոլար: Ի դեպ այս հողակտորի սեփականատերը այն ժամանակին ձեռք է բերել 35 000 դոլարով: