տուն Քաղաքական Միջազգային Քրիստոսի կյանքի պատմությունը կեղծվել է․ The Independent

Քրիստոսի կյանքի պատմությունը կեղծվել է․ The Independent

162
0

111111111

Նոր կտակարանն ուսումնասիրող ամերիկացի գիտնական Ջոզեֆ Էթվիլը, ում աշխատանքները ոչ միանշանակ են ընդունվում աշխարհում, պնդում է, որ քրիստոնեությունը պետական քարոզչության արդյունք է։ Այս մասին գրում է The Independent-ը։ Հաջորդ շաբաթ նա «Կեսարի մեսիան․ Հիսուսին հորինելու հռոմեական դավադրություն» թեմայով ելույթ կունենա Լոնդոնում։

«Էթվիլը կներկայացնի իր տեսությունը, որի համաձայն Նոր կտակարանը գրվել է 1-ին դարի հռոմեացի ազնվականների կողմից և նրանք ամբողջությամբ կեղծել են Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությունը», — ասվում է հոդվածում։

«Քրիստոնեությունը կարող է կրոն համարվել, սակայն իրականում այն մշակվել է և օգտագործվել որպես ուղեղները վերահսկելու համակարգ, որպեսզի ստեղծվեն ստրուկներ, որոնք հավատան, որ ստրկությունն Աստծո կամքն է»,- ասում է Էթվիլը։ Ըստ գիտնականի՝ հռոմեացիները հոգնել էին հրեական աղանդներից, ովքեր սպասում էին «մեսիա-ռազմիկի», և դիմել են հոգեբանական այս պատերազմին։ Նրանք ստեղծեցին վերահսկող կրոն՝ «խաղաղ մեսիայի» պատմությունը, որը կոչ էր անում «դեմ տալ մյուս այտը» և հարկեր վճարել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here