տուն Հասարակություն Քրիստինե Մելքոնյանի եւ Արթուր Վանեցյանի համագործակցությունը դադարեցված է

Քրիստինե Մելքոնյանի եւ Արթուր Վանեցյանի համագործակցությունը դադարեցված է

3002
0

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» հիմնադրամի հետ իր համագործակցությունը դադարեցրել է Քրիստինե Մելքոյանը՝ հիմնադրամի խոսնակը: «Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները։ Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում էի»,- գրել է Քրիստինե Մելքոնյանը:

Նա մինչ Վանեցյանի հիմնադրամում աշխատելը եղել է Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի լրատվական ծառայությունում: