տուն Լուրեր Քրեա-օլիգարխիան փախչում է Հայաստանից

Քրեա-օլիգարխիան փախչում է Հայաստանից

158
0

arm138937017058

Lragir.am.  Մամուլում տեղեկություններ եղան, որ Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանը, ընտանիքը հեռացրել է Հայաստանից, եւ մնացել է միայնակ, այստեղ ինչ որ բիզնես ծրագրեր իրականացնելու համար: Նման տեղեկություններ Հայաստանի քրեա-օլիգարխիկ շրջանակների, բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացուցիչների մասին մամուլում հաճախակի են լինում: Նրանք դուրս են բերում իրենց ընտանիքները եւ փողը, Արեւմուտքի երկրներ:

 

Global Financial Integrity կազմակերպության տվյալով, Հայաստանից վերջին տասը տարիներին ապօրինի արտահոսել է ավելի քան 6 միլիարդ դոլար: Այսինքն, Հայաստանի երկու տարվա բյուջեի չափ: Հայտնի փաստ է, որ Հայաստանում մեծ կապիտալ, այն էլ անօրինական, ունեն միայն բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց մերձավորները:

 

«Կապիտալի նախնական» կուտակումը Հայաստանում ձգվում է արդեն երկու տասնամյակ, եւ դրա վերջը չի երեւում մի պարզ պատճառով՝ Հայաստանում չեն գործում քաղաքական ու տնտեսական պարզագույն օրինաչափություններն ու կանոնները: Չեն գործում բիզնես միջավայրի օրենքները, որոնք ենթադրում են մրցակցություն, շուկայական հարաբերություններ եւ այլն:

 

Փոխարենը, առկա են մենաշնորհներ, անօրինական արտոնություններ եւ այլն, որոնց մասին շատ է խոսվել: Քաղաքական իշխանությունն ուզուրպացրած խմբավորումները հաստատել են քվոտաների, մենաշնորհների եւ ռեկետի սխեման, երկիրը մատնելով տոտալ թալանի ու գողության: Դրանց «իրավունք» էր տրվում նրանց, ովքեր սպասարկում են այս համակարգի անխափան գործունեությունը՝ պաշտոնյաներին, քաղաքական կուսակցություններին եւ այլն:

 

Դրան զուգահեռ, սակայն, ավելացել է կուտակված անօրինական կապիտալն ու սեփականությունը կորցնելու եւ հաշվեհարդարի սպառնալիքը: Բացի ներքին հանգամանքներից, ավելացել են նաեւ արտաքին լուրջ գործոնները, սկսած էլիտաների փոփոխությունից ու սեփականության պերմանենտ վերաբաշխումից, ավարտած Ռուսաստանի հետ կապիտուլյացիոն համաձայնագրերով:

 

Այս վերջին հանգամանքը հատկապես հետաքրքիր է, այն առումով, որ համակարգը, փրկություն ու «անվտանգության երաշխիքներ» որոնելով Ռուսաստանում, այնուամենայնիվ իր կապիտալն արտահանում է հիմնականում Արեւմուտք: Երեւում է՝ «անվտանգության երաշխիքներ» չկան ու չեն կարող լինել:

 

Արդյոք Արեւմուտքում նման երաշխիքներ կան: Համենայնդեպս, այդ միլիարդները սնուցելու են արեւմտյան տնտեսությունները եւ դառնալու են հայկական քրեա-օլիգարխիայի «փրկագինը»:

 

Հնարավո՞ր է արդյոք կողոպտված միլիարդները վերադարձնել պետությանը: Հնարավոր է, եթե այդ «փրկագինը» պահանջվի հայրենիքում:

Մանրամասները՝  lragir.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here