տուն Լուրեր Քրեական գործ Վովա Գասպարյանի նկատմամբ

Քրեական գործ Վովա Գասպարյանի նկատմամբ

217
0

vovaԵրթի մասնակիցները հասան Ոստիկանության շենքի մոտ, որտեղ Արթուր Սաքունցը  իր խոսքում նշեց, որ Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իրականացրել է իր քաղաքացիական անհնազանդության իրավունքը, ինչի արդյունքում ենթարկվել է ֆիզիկական բռնությունների և ոստիկանության կողմից ձերբակալման: Սաքունցը նաև շեշտեց, որ Շանթ Հարությունյանի նկատմամաբ կիրառվել է բռնություն անձամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանի կողմից, ինչի մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համապատասխան հաղորդագրություն է ուղղել Հատուկ քննչական վարչություն: «Բռնություն է կիրառվում այն անձի կողմից, ով իր պաշտոնավարման սկզբնական շրջանում քաղաքացու նկատմամաբ բռնություն կիրառող ոստիկանին բնորոշեց որպես մսագործ, մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Շանթ Հարությունյանին, անմիջապես քրեական գործ հարուցել Վովա Գասպարյանի և ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի նկատմամբ»,- նշեց Արթուր Սաքունցը, ինչպես նաև հավելեց, որ Նոյեմբերի 5-ին ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողությունները եղել են անհամաչափ և այդ իրադարձությունների մեջ հիմնական մեղքի բաժինն ընկնում է քաղաքացիական հագուստով ոստիկանների և ոստիկանության ներդրած սադրիչների վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here