Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես Leopard 2 գերմանական արտադրության տանկ է ոչնչացվում հակատանկային հրթիռային համակարգից արձակված արկից: Տեսանյութը համացանցում տարածել են Սիրիայի քրդական ստորաբաժանումները: Ըստ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել Թել Աբյադ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ: