Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը և թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը ծրագրում են շքեղ հարսանիք անցկացնել. արարողությանը մոտ 300 մարդ է հրավիրված։ Kp.ru-ի հաղորդմամբ՝ հայտնի են դարձել հրավիրյալների մի մասի անունները։
Հյուրերի ցանկնում են ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը կնոջ՝ Պաուլինա Անդրեւայի հետ, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը, դերասանուհի Ռենատա Լիտվինովան եւ երգչուհի Զեմֆիրան։
Արարողությունը կվարի Իգոր Վերնիկը։ Դերասանը հրատարակության հետ զրույցում հաստատել է, որ հիրավիրված է հարսանիքին, քանի որ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի ընկերն է։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք հարսանիքին ներկա կլինի՞ Սոբչակի նախկին ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը։ Հրավիրվածների շարքում է նաեւ դերասանուհի Դարյա Մորոզը՝ Բոգոմոլովի նախկին կինը։