Լրագրողների հետ հանդիպմանը «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես 2017-ի ընտրությունների ժամանակ ԵԼՔ-ը դրամահավաքի ժամանակ հավաքեց 5 միլիոն դրամ, իսկ այս անգամ 205 մլն, որովհետեւ տեսակետ կա, թե դա կոռուպցիա է, քանի որ իրենք իշխող ուժ են, եւ մարդիկ էլ շատ դեպքերում պարտադրված են գումար տալ՝ նշեց.
«Ակնհայտ է, ՔՊ կուսակցությունը քաղաքական դաշտի նոր կուսակցություն լինելուց դարձել է իշխող կուսակցություն, ՀՀ-ում նախաձեռնել եւ հանրության հետ իրականացրել է ոչ բռնի հեղափոխություն»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ այդ ընթացքում իրենց հանրային վստահությունն արտացոլվել է ԱԺ ընտրությունների ժամանակ, եւ որեւէ զարմանալի բան չկա, որ հանրային վստահություն կա նաեւ այս պարագայում: