Քուվեյթում աճուրդի ժամանակ ռեկորդային՝ 700 հազար դոլարով վաճառվել է բազե։ Այն գնել է բազեների որսի սիրահար, տեղի շեյխերից մեկը։ Այս մասին հաղորդում է EmirateNews-ը՝ հավելելով, որ թռչունը, հավանաբար փախել էր նախկին տերերից և հայտնվել Սաուդյան Արաբիայում։
Բազեին հայտնաբերած մարդիկ ասել են, որ թռչունը չի ունեցել որևէ նշաններ։ Մի քանի շաբաթ պահելուց հետո այն հայտնվել է աճուրդներից մեկում։
Բազեի ներկայիս տերն ասել է, որ չի պատրաստվում երբևէ հրաժարվել սիրելի փետրավորից, նրան տրամադրել է երկու ծառա՝ օր ու գիշեր հսկելու համար, եւ որպեսզի թռչունը չկորի, նրա վրա ամրացվել է հատուկ սարք։ Տեղի ավանդույթի համաձայն, բազեին կարող են տեսնել միայն նրա տերերը կամ նրանց շրջապատը, իսկ մյուսներին՝ ցուցադրում են միայն տոտիկները։