Այսօր առավոտյան տեղեկություն հրապարակվեց՝ ինքնասպան է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Նա, հիշեցնենք, 2008 թ-ի Մարտի մեկի գործով առանցքային վկա է:
Հետաքրքիր է ինքնասպանությանը նախորդող դեպքերի ժամանակագրությունը:
Մարտի մեկի մեղադրյալ, երկրի սահմանադրական կարգը տապալած Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցի փոփոխման դատական որոշումից առաջ անուններ հնչեցրեց: Մասնավորապես, նա հիշեց այն պաշտոնյաներին, որոնց հետ քննարկել է երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելը. ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյան, Սերժ Սարգսյան, Հայկ Հարությունյան՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, եւ Արմեն Գեւորգյան:
Ըստ էության, Քոչարյանն արդեն անուններ է հնչեցնում ու չի բացառվում՝ առաջիկայում այլ անուններ լսենք Մարտի մեկի գործով այլ վկաներից, եթե իհարկե նրանց հետ եւս նման դեպքեր չլինեն, ինչպես այսօր, Araratnews.am-ի հետ ասել է Մարտի մեկին տուժած Արթուր Ավագյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Ինքնասպանությանը նախորդած մյուս տեղեկությունն այն է, որ չի բացառվում՝ նոր ձերբակալություններ թե՛ Մարտի մեկի գործով, թե՛ կոռուպցիոն այլ հանցագործությունների հետ կապ ունեցողների: Այնպես որ՝ սպասենք իրավապահների քննությանը: