ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու մեղադրող կողմի ներկայացրած՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել։ Դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին։
Ավելի վաղ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է նոյեմբերի 12-ին, իսկ քրեական գործ՝ նոյեմբերի 20-ին: