տուն Հասարակություն Քոչարյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին

Քոչարյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին

161
0

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին:

Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Աշխատանքի վերադառնալուց հետո Դանիբեկյանը դատական նիստն անհապաղ քննության ենթակա միջնորդության և համաճարակային վիճակում նշանակեց մայիսի 8-ին: Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ… սա, որպես իրավաբան, չեմ կարող ասել՝ ինչ է»: 

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Աննա Դանիբեկյանը անաշխատունակ էր: Նրա բյուլետենն ավարտվել է երեկ, եւ այսօր ներկայացել է աշխատանքի: