Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի։ Քոչարյանի պաշտպանական թիմն է սա հայտարարել:
Քրեակատարողական ծառայությունն էլ երեկ միջնորդություն է ներկայացրել վարչական դատարան՝ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու վերաբերյալ որոշման վերանայման հայցով։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է 2019 թվականի հունիսի 25-ից։ Այս տարի ապրիլի 28-ին տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։