Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդության քննությունը՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ:
Նիստի ընթացքում փաստաբանական թիմի անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը:
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ևս առանձին բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանին:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 19-ին, ժամը 17:50-ին: