Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտության համար:
Նշվում էր, որ Քոչարյանին պետք է վիրահատեն: Araratnews.am-ը «Իզմիրլյան» ԲԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանից փորձեց տեղեկություն ստանալ Քոչարյանի առողջական վիճակի մասին: Գևորգյանը մեզ տեղեկացրեց, որ Քոչարյանը դեռևս հետազոտվում է, բայց չի բացառվում, որ վիրահատության կարիք չլինի: