«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։
Թե ինչ վիրահատություն է կատարվել, ԲԿ-ից չեն հայտնել՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է։
Ինչպես երեկ գրել էինք, ՀՀ երկրորդ նախագահին երեկ առավոտյան են տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Մինչ այդ նա երկու անգամ հետազոտություն էր անցել նույն բուժհաստատությունում։
Ռոբերտ Քոչարյանը հունիսի 25-ից կալանքի տակ է: