տուն Լուրեր Քոչարյանը դեռևս Հայաստանում է

Քոչարյանը դեռևս Հայաստանում է

138
0

robert-kocharyan-4

«Հրապարակ» օրաթերթը իր այսօրվա հրապարակումներից մեկում գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե այսօր-վաղն է մեկնելու Մոսկվա` մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ է, այլ արդեն մեկ շաբաթ է, այնտեղ է եւ փորձում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ` մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու, մասնավորապես հասկանալու համար՝ դեռ իրենից ակնկալո՞ւմ են, որ «զանգվածներ» հանի փողոց, թե՞ ոչ:

Այս կապակցությամբ AraratNews.am-ը կապ հաստատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ: Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը վստահեցրեց, որ Քոչարյանը Մոսկվա չի գնացել. «Պարոն Քոչարյանը դեռևս Երևանում է և այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը` ավելացնելով, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ և չկա նման պայմանավորվածություն: