Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի առաջատար Քոբի Բրայանտի վնասվածքն ամենաթանկն է NBA-ի պատմության մեջ։ Այս մասին գրում է Bleacherreport.com-ը։
35-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում տարբեր վնասվածքների պատճառով մասնակցել է կանոնավոր առաջնության ընդամենը 6 հանդիպման։
Վնասվածքների պատճառով Բրայանտը, ով «Լեյքերսում» տարեկան ավելի քան 30 մլն դոլար աշխատավարձ է ստանում, ընթացիկ մրցաշրջանում 76 խաղ է բաց թողել, որոնց համար, գտնվելով հիվանդանոցում, ակումբից շուրջ 28 մլն դոլար է ստացել։ Մրցաշրջանում անցկացրած 177 րոպեի համար Քոբին ստացել է ավելի քան 172 հազար դոլար՝ յուրաքանչյուր րոպեի համար ստանալով հազար դոլար։
Հավելենք, որ Բրայանտը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև մրցաշրջանի վերջնամասը։