տուն Քաղաքական Հայաստան Քննարկվել է Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակություն հիմնելու հնարավորությունը. Տիգրան Ավինյան

Քննարկվել է Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակություն հիմնելու հնարավորությունը. Տիգրան Ավինյան

253
0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սոցիալական կայքերի իր ջերում գրել է.

«Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի հետ հանդիպմանը նշել եմ, որ մեր սերտ փոխգործակցությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական ժառանգության և ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերներին դիմագրավելու հարցերում մոտեցումների նմանության վրա:

Քննարկել ենք նաև Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակություն հիմնելու հնարավորությունը»:

Գրառմանը կից փոխվարչապետը լուսանկարներ է հրապարակել: