տուն Քաղաքական Հայաստան Քննադատություն կա, որի տակ հոգատարություն կա, քննադատություն էլ կա, որի տակ թույն...

Քննադատություն կա, որի տակ հոգատարություն կա, քննադատություն էլ կա, որի տակ թույն կա. Մխիթար Հայրապետյան

280
0

Իշխող կուսակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում պետական բյուջեում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ փորձեց ամփոփել բոլորի ելույթները:

Հայրապետյանն ասաց, որ կորոնավիրուսից ուրախացողների թիվը գնալով աճում է: «Եթե սկզբում ուրախացել էին ՍԴ անդամները, այսօր նկատում եմ, որ ուրախացողնեի թիվը գնալով աճում է»:

Մխիթարյանն անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան»-ի իր գործընկերների ելույթներին:

Սամսոնյանի ոչ կոռեկտ հայտարարությունների մասին Մխիթարյանն ասաց, թե չի հասկանում՝ որտեղից է գալիս այս ագրեսիան. «Եվ ձեզ հարիր չեմ համարում ԱԺ փոխխոսնակի մասին նման կերպ արտահայտվելը:

Կառավարությունը գիտակցում է, որ դժվարին ժամանակներում ենք: Բայց ստեղծված  իրավիճակոմ ամեն բան արվում է: Այն քննադատությունները, որ հնչեցնում եք, շատ տարբեր են: Քննադատություն կա, որի տակ հոգատարություն կա, քննադատություն էլ կա, որի տակ թույն կա»,- եզրափակիչ մասում ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հայկ Մագոյան