տուն Քաղաքական Քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք. ո՞ւմ է ակնարկում վարչապետը

Քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք. ո՞ւմ է ակնարկում վարչապետը

294
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ կան քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են՝ այսօրվա իշխանությունը հակադրվում է ընտանեկան արժեքներին: «Եկեք գույքագրենք որոշումները, ոչ թե տեքստերը: Երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականություն մեր իշխանությունն է վարում, իսկ երեխաների ապօրինի որդեգրում եղել է այն իշխանության ժամանակ, որոնք ազգային արժեքների դրոշը բռնած՝ ինչ են արել»,- մանրամասնեց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ պետք է 2003 թվականից իշխանությունը մանկատան սաներին ապահովեր բնակարաններով, բայց ազգային կառավարությունները եւ նրանց հարակից քաղաքական ուժերը չեն կարողացել այդ հարցը լուծել: «Մարդիկ են եղել, որոնք ձեզ հայտնի կուսակցություններից նախարար են եղել, այդ ընթացքում եղել է բնակարանաշինարարություն այս նպատակով, իսկ ինչո՞ւ բնակարանները չեն հասել մանկատան սաներին: Հիմա որ հետաքննենք, պարզենք, ու ինչ-որ բան պարզվի, մարդիկ հայտնվեն բանտում, կպարզվի՝ նրանք քաղաքական հալածյալ են հանուն ազգի: Հանուն ազգի պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պետք է ասեն՝ ատելության քարոզչություն է իրականացնում ՀՀ-ում»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:

Հիշեցնենք՝ 2003 թ-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար էր նշանակվել Աղվան Վարդանյանը: