«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու քրեակատարողական հիմնարկներում, մասնավորաբար՝ կտրուկ փոփոխություն են ցանկանում իրականացնել ՔԿՀ ղեկավար կազմում։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, անհատական քննարկումներում կարծիք է շրջանառվում, որ այս ոլորտում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարը շատ լուրջ, հետեւողական, բայց եւ զգուշավոր աշխատանք է պահանջում: Մյուս կողմից՝ անհրաժեշտություն կա փոխել քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր մթնոլորտը, դատապարտյալների կենսապայմաններն ու կենսակերպը:
Ի դեպ, մեր զրուցակիցը նշում էր, որ «նախկին կոռումպացված իշխանությունների մնացորդները» առանցքային տեղ են գրավում այս ոլորտի ղեկավար կազմերում, ինչը իշխանությունների համար եւս մեկ խթան է լուրջ փոփոխություններ իրականացնելու։ Թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություն ստացվեց, որ արդեն երկու ՔԿՀ-ում փոփոխություն է եղել: Սպասվում է շարունակություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: