տուն Լուրեր ՔԿՀ-ից բացակայելու համար դատապարտյալը կաշառք է տվել ՔԿՀ-ի հերթափոխի պետերին. ՀՔԾ

ՔԿՀ-ից բացակայելու համար դատապարտյալը կաշառք է տվել ՔԿՀ-ի հերթափոխի պետերին. ՀՔԾ

230
0

79c5f474de_88571

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման` 2007 թվականի մարտից մինչև 2008 թվականի հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում, որպես դատապարտյալ գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և աշխատելով քրեակատարողական հիմնարկին կից հացի գործարանում, գիշերային ժամերին քրեակատարողական հիմնարկի տարածքից բացակայելու նպատակով յուրաքանչյուր բացակայության համար իր նկատմամբ հսկողություն իրականացնող, քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետեր Ա. Ա.-ին, Ա .Մ.-ին, Ա. Խ.-ին և Հ. Ա.-ին պարբերաբար տվել է կաշառք:

Կատարվում է նախաքննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here