Մոնիկա Լևինսկին, ում հետ սիրային պատմությունն իսկական սկանդալ էր հարուցել Սպիտակ տան ղեկավար Բիլ Քլինթոնի շուրջ 90-ականներին , առաջին հարցազրույցն է տվել Vanity Fair ամսագրին 10 տարվա լռությունից հետո։
Լևինսկին ասել է, որ Բիլն ու ինքը հարաբերություններ են ունեցել փոխադարձ համաձայնությամբ, սակայն ինքը զղջում է ներկայում դրա համար։ «Երբ ես լռել էի վերջին 10 տարիներին, որոշ շրջանակներում լուրեր հայտնվեցին, թե Քլինթոնն ինձ փոխհատուցում է վճարում։ Վստահեցնում եմ ձեզ, որ դա շատ հեռու է իրականությունից։ Ես հրաժարվել են առաջարկներից, որով ինձ խոստացվում էր 10 մլն դոլար, քանի որ զգում էի, որ դա սխալ է», — ասել է Լևինսկին։
Նա բողոքել է, որ ամեն անգամ, երբ ինքը ցանկացել է աշխատանքի ընդունվել, սկանդալի հետ կապված լուրերը զրկել են իրեն դրանից։
Հիշեցնենք, որ սկանդալը ծագել էր 1996 թվականին, երբ նա ստաժոր է եղել Սպիտակ տանը։ Այս լուրը մեծ արձագանք էր գտել հասարակությունում և կարող էր ավարտվել նախագահի իմպիչմենտով։