տուն Uncategorized Քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը. Արամ Սարգսյան

Քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը. Արամ Սարգսյան

331
0

ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքին:

« Ես Հայկ Հարությունյանին բավականին լավ ճանաչում եմ։ Վեց ամիս աշխատել եմ իր հետ, ես որպես վարչապետ, ինքը՝ ՆԳՆ նախարար։ 1999-ի լարված իրավիճակներից ելնելով, Հայկ Հարությունյանի հետ շաբաթական երկու անգամ ծրագրված հանդիպել ենք պաշտոնապես՝ ամեն հանդիպումը 2 ժամ տևողությամբ։ Նրա տեսակը հաշվի առնելով՝ քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը: Եթե անգամ այդպես է, Հայկ Հարությունյանի նման՝ գաղութների վարչությունից սկսած, ահռելի օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, հավասարակշռված ու պլանավորող մարդը, ինքնասպանության դրդապատճառների մասին ձեռագիր վկայություն կթողներ՝ ոչ մեկ օրինակով և ոչ մեկ հասցեում։ Փաստորեն՝ մարտի 1-ի ողբերգությունը շարունակվում է 11 տարի անց էլ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here