տուն Հասարակություն Քիմ Քարդաշյանի ամուսինը վարակված է եղել կորոնավիրուսով.նա դեմ է պատվաստանյութերին. armtimes.com

Քիմ Քարդաշյանի ամուսինը վարակված է եղել կորոնավիրուսով.նա դեմ է պատվաստանյութերին. armtimes.com

232
0

Armtimes.com-ը գրում է.

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը, վարակված է եղել կորոնավիրուսով: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը՝ հղում կատարելով Forbes-ին տված նրա հարցազրույցին: Ռեփերը նշել է, որ վարակվել է այս տարվա փետրվարին եւ պատմել ախտանիշների մասին:

«Սարսուռ, դող, երբ պառկած ես անկողնում, տաք լոգանք էի ընդունում, տեսանյութեր դիտում, որոնցում ասվում էր, թե ինչ պետք է անել, որ ապաքինվես: Հիշում եմ՝ մեկն ինձ ասաց, որ ռեփեր Դրեյքը վարակվել է կորոնավիրուսով, եւ ես պատասխանեցի, որ նա չէր կարող ավելի լուրջ հիվանդ լինել, քան ես»,- պատմել է նա:

Միեւնույն ժամանակ Ուեստը բացահայտել է, որ դեմ է պատվաստանյութերին: Նա չէր պատվաստվի, անգամ եթե պատվաստանյութ լիներ: Ընդգծել է, որ զգուշորեն է վերաբերվում այդ հարցին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում