տուն ժամանց Քիմ Քարդաշյանը նախկին բանտարկյալների հետ հանդիպել է Դոնալդ Թրամփին (տեսանյութ, լուսանկար)

Քիմ Քարդաշյանը նախկին բանտարկյալների հետ հանդիպել է Դոնալդ Թրամփին (տեսանյութ, լուսանկար)

333
0

Ամերկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը մի քանի կին բանտարկյալների հետ Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Այս մասին ռեալիթի շոուի հայազգի աստղը հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում: Քարդաշյանը Twitter-ում նաև կիսվել է Իվանկա Թրամփի հրապարակմամբ, որում Իվանկան և Քիմը բանտարկյալ կանանց հետ են:

«Այսօր Էլիսը, Քրիսթալը, Ջուդիթը, Թայնիսը եւ ես @cut_50 թիմի հետ միասին կգնանք Սպիտակ տուն, որպեսզի լույս սփռենք այս կանանց վրա եւ քննարկենք այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի մեր արդարադատության համակարգը»,- գրել է Քարդաշյանը: