Armtimes.com-ը գրում է.
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը կարող է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն ունենալ: Այս մասին գրում է բրիտանական The Mirror-ը՝ հղում կատարելով Քարդաշյանների ընտանիքի վերաբերյալ ռեալիթի-շոուի վերջին թողարկմանը: Պարբերականը նշում է, որ թողարկման ընթացքում Քիմն այցելում է բժշկի:
Կասկածվում է, որ 38-ամյա աստղը կարող է հիվանդ լինել lupus կոչվող հիվանդությամբ (համակարգային կարմիր գայլախտ): Դրա ժամանակ իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն: Հիվանդությունը կարող է ախտահարել ուղեղը, սիրտը, թոքերը, երիկամները:
Պարբերականը նշում է, որ դա կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն է: Գրված է նաեւ, որ բուժում կա, որը, սակայն, միայն թեթեւացնում է ախտանշանները, իսկ վերջնական ապաքինվել հնարավոր չէ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում