տուն Լուրեր Քիմ Քարդաշյանը երկար է հիշելու իր 33-ամյակի տոնակատարությունը

Քիմ Քարդաշյանը երկար է հիշելու իր 33-ամյակի տոնակատարությունը

303
0

283509-frd-620x0-136-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը հոկտեմբերի 21-ին` Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը, վերջինիս ամուսնության առաջարկ է արել` նվիրելով Lorraine Schwarts բրենդի 15 կարատանոց ադամանդե մատանի, գրում է Purepeople.ru-ն: Հանրահայտ ռեպերը այդ իրադարձությանը խնամքով էր պատրաստվել։ Նա Սան Ֆրանցիսկոյում մարզադաշտ է վարձակալել, հրավիրել է նվագախումբ, որը նվագել է Լանա Դել Ռեյի Young and Beautiful երգը։

PLEEEASE MARRY MEEE!!! (Ամուսնացիր ինձ հետ, խնդրում եմ) — գրվածէ եղել գլխավոր ցուցատախտակին։ Էլ ինչպես Քիմը կարող էր ոչ ասել…

Ռեալիթի շոուների թագուհին  ուրբաթ՝ հոկտեմբերի 25-ին էլ, փեսացուի և իր բազմաթիվ ընկերուհիների հետ ուղևորվել է Լաս Վեգաս։ Խնջույքը տեղի է ունեցել Լաս Վեգասի Tao գիշերային ակումբում: Հոբելյարի հետ զվարճացել են քույրերը` Քլոեն և Քորթնին, մայրը` Քրիսը, և, իհարկե, նշանածը` Քանյեն։

33-ամյա Քարդաշյանը հյուրերին ներկայացել է սպիտակ, խոր դեկոլտեով զգեստով, ասես եկող տարի կայանալիք հարսանիքի փորձն էր անում: Սակայն բոլորի ուշադրությունը սևեռված է եղել նրա նշանադրության մատանուն, Քիմն էլ մեծ հաճույքով ցուցադրել է թանկարժեք զարդը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here