Աշխարհահռչակ աստղեր Քիմ Քարդաշյանը, Անգելա Սարաֆյանը, Քրիստիան Բեյլը, Թերի Ջորջը և այլք մասնակցել են «Խոստում» ինստիտուտի շնորհանդեսին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ ամերիկյան լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են ինստիտուտի հիմնադրման երեկոյի հանդիսավոր միջոցառումը՝ աշխարհահռչակ աստղերի մասնակցությունը համարելով լուրջ աջակցություն կառույցի գործունեությանը:
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմից ստացված շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասույթը ուղղվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը: Իրավունքի դպրոցի դեկան Ջենիֆեր Լ. Մնուկինը նշել էր, որ մարդու իրավունքների «Խոստումը» ինստիտուտը և իրավունքի դպրոցն ու համալսարանը կդարձնի մարդու իրավունքների կրթության առաջամարտիկ: