տուն Քաղաքական Միջազգային Քերին և Լավրովն այսօր հանդիպում են Բրյուսելում

Քերին և Լավրովն այսօր հանդիպում են Բրյուսելում

215
0

04EDBD6C-6A9C-4F31-B8C7-25BF14E5A83F_mw1024_n_s

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու նրա ամերիկացի գործընկեր Ջոն Քերին այսօր կհանդիպեն Բրյուսելում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական իր աղբյուրին։

«Ռուսաստան — ՆԱՏՕ նախարարական խորհրդի նիստի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախատեսում է երկկողմ հանդիպումներ ունենալ, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ», — ասել է աղբյուրը։

Երեկ նախարարական հանդիպմանն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը, ով նշել է, որ կքննարկվեն Ռուսաստանի հետ համատեղ գործողություններին վերաբերող շատ հարցեր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here