ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերահայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Իրանի հետ, եթե այդ երկիրը կոնկրետ քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրից հրաժարվելու համար: Այս մասին Քերին ասել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով լրագրողի հարցին` Քերին ասել է, որ նախևառաջ ցանկալի կլիներ, եթե Իրանի իշխանությունները բացեին Ֆորդոու գաղտնի օբյեկտը միջազգային փորձագետների համար, ստորագրեին միջուկային զենքի չտարածման պայամանգիրը և ինքնակամ հրաժարվեն ուրանի հարստացումից մինչև «անթույլատրելի սահամանը»:
«Մեզ գործողություններ են անհրաժեշտ, որոնք կհատատեն, որ ծրագիրը վտանգ չի հանդիսանում մեր, ինչպես նաև տարածաշրջանում մեր ընկերների և դաշնակիցների համար», — ասել է պետքարտուղարը: