ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել, որ Գազայի հատվածում բռնկված հակամարտությունը արագորեն կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով, և հաղորդել, որ «այդ պանապարհին որոշակի առաջընթաց կա»: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ, հղում կատարելով ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակիին, Reuters գործակալությունը հաղորդել էր, որ Քերին ժամանել է Իսրայել, որպեսզի հրադադարի հասնի իսրայելական բանակի և պաղեստինյան խմբավորումների միջև: Այսօր նա երկուական անգամ հանդիպել է իսրայելական ու արաբական կողմերի հետ:
«Մենք շարունակում ենք ձգտել հրադադարի: Մենք շարունակելու ենք աշխատել նախագահ Աբասի և տարածաշրջանի այլ գործիչների հետ, որպեսզի հասնենք դրան: Կարող եմ ասել, որ վերջին 24 ժամվա ընթացքում այս նպատակին հասնելու գործում որոշակի առաջընթաց է գրանցվել», — Ռամալլահում բանակցությունների ավարտից հետո հայտատարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: