ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դեկտեմներին պաշտոնական այցով Իսրայել և Պաղեստին կմեկնի: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակիի հայտարարությունը:
Իսրայելում Քերին երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ կքննարկի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Հատուկ ուշադրության կարժանանան իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը:
Քերին Պաղեստինում կհանդիպի Մահմուդ Աբբասի հետ: