ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ բյուջետային ճգնաժամը ժամանակավոր խնդիր է և չի ազդի Ասիայում կամ աշխարհի այլ վայրերում ԱՄՆ-ի գործողությունների վրա: Ընդ որում, նա կոչ է արել չհամարել այս ճգնաժամը չափազանց լուրջ իրադարձություն:
«Այս ճգնաժամը հաստատում է մեր երկրում ժողովրդարավարության մասին»,- ասել է նա: Միաժամանակ նա ընդունել է, որ եթե ճգնաժամը երկարատև լինի, ապա մարդիկ կարող են իրենք իրենց հարց տալ ԱՄՆ ղեկավարության կարողությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է BBC-ն: