տուն Քաղաքական Միջազգային Քերին Լիբանանում կհայտարարի տարածաշրջանին բազմամիլիոնանոց օժանդակություն տրամադրելու մասին

Քերին Լիբանանում կհայտարարի տարածաշրջանին բազմամիլիոնանոց օժանդակություն տրամադրելու մասին

70
0

rsz_john-kerry-thug-murderer-assad-must-be-punishedԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այսօր չծրագրված այցով ժամանանել է Բեյրութ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցչին:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ ծրագրվում է, որ այցի ժամանակ Քերին կհայտարարի Սիրիայից փախստականներ ընդունող երկրներին՝ Լիբանանին, Թուրքիային, Հորդանանին, Եգիպտոսին և Իրաքին շուրջ 290 միլիոն դոլար օժանդակություն տրամադրելու մասին:

Լիբանանին տրամադրվելիք օգնությունը կկազմի 51 միլիոն դոլար, ավելի քան 35 միլիոն կստանա Հորդանանը, 15-ական միլիոն՝ Թուրքիան և Իրաքը և 4,5 միլիոն՝ Եգիպտոսը:

Հաղորդվում է նաև, որ Քերիի այս ուղևորությունը վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարի Լիբանան կատարած առաջին այցն է: