Փարիզում այսօր մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների Սերգեյ Լավովի և Ջոն Քերիի բանակցությունները: Հանդիպումն ընթանում է ԱՄՆ դեսպանի նստավայրում:
Սկզբում լրագրողներին թույլատրել են նկարահանել հանդիպման արարողակարգային մասը, այնուհետև նրանց խնդրել են՝ լքել դահլիճը: Որոշ ժամանակ անց լրագրողներին կրկին կանչել են, որի ընթացքում Քերին ներս է բերել սպիտակ արկղ, որի մեջ եղել է երկու կարտոֆիլ:
Հայտնի չէ, թե ինչ են խորհրդանշում այդ կարտոֆիլները:
Քիչ անց Քերի — Լավրով բանակցություններին կմիանան նաև Արաբական լիգայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչ Լահդար Բրահիմին: