ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի հետ առաջիկա բանակցությունները դժվարին են լինելու։ Նա միաժամանակ նշել է, որ այդ լուծումները լավագույնն են լինելու Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հեշտ չի լինելու», — ասել է Քերին։
Ավելի վաղ իրանական աղբյուրները հաղորդել են, որ միջուկային ծրագրի շուրջ ձեռք է բերվել վերջնական համաձայնություն, իսկ դրանք ուժի մեջ են մտնելու հունվարի 20-ից։ Փետրվարի 1-ից Իրանը կկարողանա արդեն օգտվել ժամանակին սառեցված միջոցների մի մասից, որոնք գտնվում են օտարերկրյա բանկերում։