Հայտնի է, որ ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից գերմանացի պաշտոնյաների, այդ թվում` կանցլեր Անգելա Մերկելին գաղտնալսելու փաստը մեծ հարված է հասցրել ամերիկա-գերմանական հարաբերություններին: Այդ նպատակով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանելու է Գերմանիա և կփորձի հաշտության եզրեր գտնել այս հարցում:
Spiegel Online-ը տեղեկացնում է, որ Քերին կժամանի Բեռլին, երբ նոր կառավարությունը պաշտոնապես սկսի գործել: Քերին արդեն հայտարարել է «տրանսատլանտիկ վերածննդի» մասին, որի նպատակն է կրկնապատկել ամերիկյան ջանքերը ԵՄ հետ հարաբերություններում, այդ թվում` ազատ առևտրի գոտու ստեղծման և էներգետիկ անվտանգության հարցերում:
Սպասվում է, որ ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունը Գերմանիա կժամանի նոյեմբերի 24-ին և կհանդիպի կանցլեր Անգելա Մերկելի հետ: