տուն Uncategorized Քենիայի բանակն ազատ է արձակել պատանդների մեծ մասին. զոհերի թիվը հասել է...

Քենիայի բանակն ազատ է արձակել պատանդների մեծ մասին. զոհերի թիվը հասել է 68-ի

306
0

001

Մի քանի ժամ առաջ Քենիայի զինվորականները հայտնել են, որ հաջողվել է ազատ արձակել երկրի մայրաքաղաքի ամենահայտնի առևտրի կենտրոններից մեկում ահաբեկիչների կողմից պատանդ պահվողների մեծամասնությանը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել Քենիայի նախագահ Ուխուր Կենիատեն՝ նշելով, որ շինության ներսում առայժմ մնում է 10-15 ահաբեկիչ, որոնք դիմադրում են կառավարական ուժերին։ «Պատանդների մեծ մասն ազատ է արձակվել, Քենիայի բանակը գրեթե ողջ շենքը պահում է վերահսկողության տակ», ասել է նա։ Որոշ տեղեկություններով՝ շենքում, այնուամենայնիվ, առայժմ կան պատանդներ։

Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ առևտրի կենտրոնի վրա կատարված հարձակման ժամանակ զոհվել է առնվազն 68 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here