Թեպետ երեկ ուշ երեկոյան Քենիայի իշխանութոյւնների հայտարարել էին, որ ամբողջությամբ ազատել են մայրաքաղաք Նայրոբիում ահաբեկիչների կողմից գրավված առևտրի կենտրոնը, սակայն քիչ առաջ լրատվամիջոցները փոխանցեցին, որ առևտրի կենտրոնում կրկին կրակոցներ ու պայթյուներ են լսվում։
Երեկ նաև հայտնի է դարձել, որ ահաբեկիչների մեջ եղել են օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանցից երկուսը կամ երեքն ամերիկացիներ էին, իսկ մեկը՝ բրիտանուհի։ Այս մասին հայտնել է Քենիայի արտաքին գործերի նախարար Ամինա Մուհամադը՝ հավելելով, որ ԱՄՆ քաղաքացիները 18-19 տարեկան էին։
Հիշեցնենք, որ «Ալ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության իրակացրած հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։