տուն Քաղաքական Միջազգային Քենեդու ուղեղը գողացել է նրա եղբայրը

Քենեդու ուղեղը գողացել է նրա եղբայրը

183
0

john_f._kennedy

Նախագահ Ջոն Քենեդու ուղեղը գողանալու մեջ մեղադրում են նրա կրտսեր եղբորը` նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդուն: The New York Post-ը գրում է, որ ամերիկացի գրող Ջեյմս Սունսոնի «Օրերի վերջը. մահափորձ Քենեդու դեմ» գիրքը վաճառքի կհանվի նոյեմբերի 12-ին և կպատմի այդ դրվագի մասին:

Ըստ գրքի հեղինակի` Ջոն Քենեդու ուղեղը Ռոբերտը գողացել է գործակալ Էնջի Նովելոյի կողմից: Գողության փաստի մասին հայտնի է դարձել 1966 թվականին: Բացի այդ, կորել էին նաև դիահերձման եզրակացությունները: Այդ ժամանակ ԱՄՆ իշխանությունները սկսեցին հետաքննություն, սակայն չկարողացան պարզել ուղեղի գտնվելու վայրը:

Վարկածներից մեկն այն էր, որ ով գողացել էր Քենեդու ուղեղը, դրանով փորձել էր թաքցնել այն փաստը, որ Քենեդուն սպանել են ոչ թե հետևից, այլ դիմացից: Իսկ ահա Ռոբերտի կողմից եղբոր ուղեղի գողանալը բացատրվում էր եղբոր հիվանդություններից մեկը թաքցնելու ցանկությամբ :

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here