տուն Լուրեր Քենեդու ենթադրյալ սպանողի ԽՍՀՄ-ում պատրաստված ամուսնական մատանին վաճառվել է աճուրդում

Քենեդու ենթադրյալ սպանողի ԽՍՀՄ-ում պատրաստված ամուսնական մատանին վաճառվել է աճուրդում

160
0

pic_94629c12808e9eb40baa443efccfe28e

ԽՍՀՄ-ում պատրաստված մատանին, որը պատկանում է Ջոն Քենեդու ենթադրյալ մարդասպանին՝ Լի Հարդի Օսվալդին, ԱՄՆ-ում վաճառվել է աճուրդի ժամանակ: Վաճառքի գինը կազմել է 118  հազար դոլար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Աճուրդը կայացել է Բոսթոնում: Մատանու գնորդը Տեխաս նահանգից մի կոլեկցիոներ է, որը նախընտրել է անհայտ մնալ:

Աճուրդը, որում ներկայցված են եղել նախագահի կյանքին և սպանությանն առնչվող 290 իր,  այդ թվում՝ «Lincoln Continental» ավտոմեքենան, որում Քենեդին գտնվել է սպանության պահին, կազմակերպվել էր Ջոն Քենեդու սպանության 50-ամյակի առիթով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here