Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ, դքսուհիներ Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլն արդեն միացել են էմոջիներ աշխարհին: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Բրիտանական կազմակերպությունը դքսուհիների համար երկու ծրագիր է ստեղծել՝ KateMoji և MeghanMoji անուններով: Ծրագրերում ներառված են սթիքերներ, անիմացիաներ, ինչպես նաև հայտնի արտահայտություններ, որոնք ասոցացվում են թագավորական ընտանիքի հայտնի անդամների հետ:
Կան նաև էմոջիներ, որոնք ընդգրկում են դքսուհիների հարսանեկան արարողությունները, Մեգան Մարքլի և նրա շան զբոսանքը, Մեգանի և Հարիի յոգայով զբաղվելը, Քեյթ Միդլթոնին տեսախցիկի հետ:
Հետագայում նաև կստեղծվեն արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոթի, արքայազն Լուիսի և արքայազն Հարիի ու Մոգան Մարքլի որդու՝ Արչիի էմոջիները: