տուն Հասարակություն Մշակույթ Քեմերոն Դիասն ու Բենիսիո Դել Տորոն ասեկոսեների տեղիք են տվել. նրանք միասին...

Քեմերոն Դիասն ու Բենիսիո Դել Տորոն ասեկոսեների տեղիք են տվել. նրանք միասին են եղել Նյու Յորքում մի ռեստորանի բացմանը

224
0

1+ cameron-benicio2

Քեմերոն Դիասն ու Բենիսիո Դել Տորոն տեղիք են տվել ասեկոսեների, թե իրենց հարաբերությունները դուրս են եկել զուտ ընկերականի շրջանակներից։ Նրանք հանդիպել են Նյու Յորքում մասնավոր մի հավաքույթում, իսկ դուրս գալիս փորձել են թաքցնել դեմքերը պապարացիներից։ Արդեն լուրեր են պտտվում, թե Քեմերոնը չի կարողացել չիմանալ հանրահայտ պուերտոռիկացու հմայքին։

Դերասանները վաղուց են ծանոթ և միշտ բարեկամական հարաբերություններ են ունեցել։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 1998-ին «Վախն ու ատելությունը Լաս Վեգասում» ֆիլմի նկարահանման հրապարակում։

Այժմ Դիասն ու Դել Տորոն մասնակցում են «Գործակալ. 21-րդ դար» նախագծին, որի նկարահանումները սկսվել են սեպտեմբերին։  Ֆիլմը վարակիչ մի կատակերգություն է լինելու։

Հիշեցնենք, որ Կեմերոն Դիասը բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսից բաժանվելուց հետո ոչ մեկի հետ չէր հանդիպում։ Մինչդեռ Դել Տորոն լովելասի համբավ ունի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here