Երեկ տեղեկացրել ենք, որ բրիտանական մամուլը նմանությունն էր գտել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի միջև։
Այսօր The Spectator-ը գրում է, որ այդ նմանությունը պատահական չէ։ Բանն այն է, որ Քեմերոնն ու Եկատերինան ունեն բարեկամական կապեր։ Քեմերոնը բրիտանացի միապետ Վիլհելմ 4-րդի հետնորդներից է։ Վերջինիս պապը՝ Ուելսի արքայազն Ֆրեդերիկ Լյուիսը, Եկատերինա 2-րդի երրորդ պորտի ազգական է․ «Նրանք ընդհանուր պապ ու տատ են ունեցել։ Անհալթի իշխան Իոհանը և նրա կինը Սոֆյան»,- ասել է տոհմածառերի մասնագետ Ռիչարդ Կարուտերսը։