տուն Քաղաքական Միջազգային Քեմերոնը ևս հրաժարվեց այցելել Սոչիի Օլիպմիական խաղերին

Քեմերոնը ևս հրաժարվեց այցելել Սոչիի Օլիպմիական խաղերին

221
0

David-Cameron-on-Greece

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է այն մասին, որ չի պատրաստվում ժամանել 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղելով The Independent-ին:

Պարբերականը, սակայն, նշում է, որ Քեմերոնի այս որոշումը կապված չէ Ռուսաստանի՝ մարդու իրավունքների, մասնավորապես նույնասեռականների իրավունքների վիճակի հետ:

Ինչպես հաղորդվում է՝ Օլիմպիական խաղերում բրիտանական պատվիրակության կազմում կլինեն մշակույթի և սպորտի հարցերով նախարարները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս հայտարարել էր այն մասին, որ չի այցելելու Սոչիի Օլիմպիական խաղերը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here